11:46 , 9 փետրվար, 2017
Aysor.am-ը գրում է.
«Բենֆիկայի» կենտրոնական պաշտպան Վիկտոր Նիլսոն-Լինդելոֆը հայտնվել է «Բարսելոնի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Football.ua-ն:
Այդ ֆուտբոլիստի համար պայքարում գլխավոր ֆավորիտը «Մանչեսթեր Յունայթեդն» է։ Կատալոնցիները, սակայն, պատրաստ են պայքարել 22-ամյա շվեդի համար։
Վերջերս «Բարսելոնի» սկաուտները մարզադաշտում հետևել են «Բենֆիկայի» կենտրոնական պաշտպանի գործողություններին և տպավորված մնացել։
Ավելացնենք, որ «Բենֆիկայի» հետ Լինդելոֆի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020 թ. ամառը։