23:27 , 12 մարտ, 2013
Մինչ 115 կարդինալներ պատրաստվում են Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարևորագույն իրադարձությանը` կոնկլավին կամ Հռոմի Պապի ընտրության ժողովին, Վատիկանում նոր սկանդալ է հասունացել: Այս մասին հաղորդում է «The Telegraph» պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կոնկլավից մեկ օր առաջ հայտնի է դարձել, որ Վատիկանը 23 մլն դոլարով Հռոմում մի շինություն է գնել, որի պատերի ներսում տեղակայված է Եվրոպայի խոշորագույն գեյ-սաունան։
Պարբերականը նշում է, որ պաշտոնական Վատիկանն այս առնչությամբ դեռ որևէ հայտարարություն չի արել:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում կաթոլիկ եկեղեցին պարբերաբար ցնցվում է սեռական բնույթի, հատկապես մանկապղծության վերաբերյալ սկանդալներով: