06:24 , 9 փետրվար, 2017
Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն դադարեցրել է իր աշխատանքը Աֆղանստանում զինյալների գրոհի արդյունքում 6 աշխատակցի մահվան պատճառով, հայտնում է Reuters-ը:
Այդ մասին ասել է կազմակերպության օպերատիվ գործունեության տնօրեն Դոմինիկ Շթիլհարթը:
Նրա խոսքերով նախ պետք է հասկանալ կատարվածի պատճառները:
Ավելի վաղ ասվել է, որ Աֆղանստանի հյուսիսում գտնվող Ջաուզգան շրջանում զոհվել են Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի 6 աշխատակիցներ: