14:46 , 8 փետրվար, 2017
Araratnews.am-ը գրում է.
Փետրվարի 8-ին առավոտյան Թուրքիայի Մալաթիա նահանգի Հաքիմհան շրջանի Յեշիլփընար գյուղում 4.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Թուրքական Haberler լրատվամիջոցը, հղում անելով Ստամբուլի Բողազիչի համալսարանի երկրաշարժերի ուսումնասիրության կենտրոնի տվյալներին, տեղեկացնում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 3 կմ խորության վրա:
Տեղի ունեցածի կապակցությամբ առայժմ որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել և հայտնի չէ, թե կան արդյոք զոհեր և վիրավորներ: