13:30 , 8 փետրվար, 2017
Aysor.am-ը գրում է.
Խորհրդարանական քառօրյայի երրորդ օրը մեկնարկեց պատգամավորների ելույթներով, որոնք ուղղված էին Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուն:
«Չեմ սիրում բոցաշունչ-բոցաշունչ խոսել: Մեխանիզմներ կան, դիմեք, թող Բելառուսին հեռացնեն ՀԱՊԿ-ից, դուրս եկեք ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից գնացեք, Սարգսյան Տիգրանին հետ կանչեք՝ Կարինե Մինասյանի հետ: Մեխանիզմներ կան, թե չէ սենց խոսալով հո չի», - հայտարարեց Հրանտ Բագրատյանը:
Թևան Պողոսյանն էլ ասաց, թե իրավունք ունեն արտահերթ լսումներ կազմակերպել, հրավիրել Արտաքին գործերի նախարարին, Պաշտպանության նախարարին և համապատասխան ինստիտուտների ներկայացուցիչներին` այդ հարցը քննարկելու համար:
Պատգամավոր Կարեն Բեքարյանն ասաց, թե Ադրբեջանի նպատակը Լապշինը չէ:
«Ադրբեջանի նպատակը մեզ քայլերի դրդելն է, որոնք թշնամանքի կբերեն ինչ-որ երկրների կամ կառույցների հետ: Հետևաբար, գործողությունները պլանավորելիս սա պետք է աչքի առաջ ունենալ», - հայտարարեց Կարեն Բեքարյանը: