21:04 , 12 մարտ, 2013ArmStar.am-ն արդեն տեղեկացրել է, որ այս տարի «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին Ռուսաստանը ներկայացնելու է «Ձայն» նախագծի հաղթող Դինա Գարիպովան: Մինչ օրս այդ մրցույթը հաղթած միակ ռուս պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան կարծիք է հայտնել, որ Դինան ունի լավագույն եռյակում հայտնվելու բոլոր շանսերը: Մինչ հնչում են կանխատեսումներ ռուս մասնակցի ելույթի վերաբերյալ, առաջարկում ենք վերհիշել այն բոլոր երգիչ-երգչուհիներին, ովքեր երբևէ Ռուսաստանը ներկայացրել են «Եվրատեսիլին»:

Դինա Գարիպովա «Եվրատեսիլ 2013»-ի մասնակից

Բուրանովյան տատիկներ «Եվրատեսիլ 2012», 2-րդ տեղ

Ալեքսեյ Վորոբյով «Եվրատեսիլ 2011», 16-րդ տեղ

Պյոտր Նալիչի երաժշտական կոլեկտիվ «Եվրատեսիլ 2010», 11-րդ տեղ

Անաստասիա Պրիխոդկո «Եվրատեսիլ 2009», 11-րդ տեղ

Դիմա Բիլան «Եվրատեսիլ 2008» 1-ին տեղ

Սերեբրո «Եվրատեսիլ 2007», 3-րդ տեղ

Դիմա Բիլան «Եվրատեսիլ 2006», 2-րդ տեղ

Նատալյա Պադոլսկայա «Եվրատեսիլ 2005», 15-րդ տեղ

Յուլիա Սավիչեվա «Եվրատեսիլ 2004»,11-րդ տեղ

«Տատու» «Եվրատեսիլ 2003», 3-րդ տեղ

«Պրեմիեր-Մինիստր» «Եվրատեսիլ 2002», 10-րդ տեղ

«Մումիյ Տրոլլ» «Եվրատեսիլ 2001», 12-րդ տեղ

Ալսու «Եվրատեսիլ 2000», 2-րդ տեղ

Ալլա Պուգաչովա «Եվրատեսիլ 1997», 15-րդ տեղ

Ֆիլիպ Կիրկորով «Եվրատեսիլ 1995», 17-րդ տեղ

Մաշա Կաց «Եվրատեսիլ 1994», 9-րդ տեղ