02:26 , 8 փետրվար, 2017
Operativ.am-ը գրում է․
Բարաք Օբաման իր Սպիտակ տան ղեկավարի պաշտոնավարման վերջին տարվա ընթացքում ստացել է նվերներ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 30 000 դոլար: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Washington Times»-ին:
Ինչպես հաղորդվում է, այդ նվերներից ամենաթանկարժեքը եղել է Օբամա գերդաստանի հինգհատորանոց ծագումնաբանությունը: ԶԼՄ-ների տվյալներով՝ դա արժե 8 300 դոլար:
Գնի հարցով երկրորդ հորիզոնականում է հայտնվել է «National Geographic»-ի վինտաժային աշխարհագրական քարտեզների հավաքածուն, որը գնահատվում է յոթ հազար դրամ: Նաև ամերիկացի կատակերգական դերասանուհի Վուպի Հոլդբերգի նվերն է թանկարժեք՝ հայտնի բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիի շրջանակով լուսանկարը, որը գնահատվում է 5250 դոլար: