Լապշինին արտահանձնեցին Ադրբեջանին. բլոգերն արդեն Բաքվում է (Photo)
23:40 , 7 փետրվար, 2017 Armtimes.com-ը գրում է. Բելառուսն Արցախ այցելելու համար ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին արդեն արտահանձնել է Ադրբեջանին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Էլդար Սուլթանովին: Հայտնի բլոգերն արդեն Բաքվում է` Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում, որտեղ նրան ուղակցում են դատախազության աշխատակիցները: «Լապշինին տեղափոխող ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Բաքվում», - ասել է Սուլթանովը: Հիշեցնենք, որ Բելառուսի Գերագույն դատարանն այսօր կայացած դռնփակ նիստում օրինական է ճանաչել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին երկրի գլխավոր դատախազության կողմից հունվարի 20-ին կայացված որոշումը: