16:54 , 12 մարտ, 2013«Արտիստ» թատերական ստուդիան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում 09.04.2013թ. ժ. 19.00 Արթուր Բաբայանի գլխավոր դերակատարմամբ ներկայացնում է Ֆ. Դոստոևսկու «Գրառումներ ընդհատակից» պատմության հիման վրա բեմադրված ներկայացումը։
Խոսեք ինքներդ ձեր մեջ՝ ընդհատակում ձեր ճղճիմության մասին, և չհամարձակվեք ասել՝ մենք բոլորս։ Թույլ տվե՛ք, պարոնայք, ասել, որ ես չեմ արդարանում այս ամեն ինչով: Իսկ ի՛նչ ինձ է վերաբերում, ապա ես իմ կյանքը ծայրահեղության էի տանում, այնպես, որ իմ փոխարեն չէիք համարձակվի այն մինչև կեսը տանել: Ուրեմն ստացվում է, որ ես ձեզանից «կենդանի» եմ: Մենք անգամ մարդիկ լինել ենք դժվարանում՝ մարդ սեփական, իրական մարմնով և արյունով: Ամաչում ենք դրանից, խայտառակություն համարում և ձգտում լինել ինչ-որ «անիրական համամարդ»: Մենք մեռյալածնունդներ ենք, և վաղուց է, ինչ ծնվում ենք ոչ թե կենդանի հայրերից, և դա մեզ ավելի ու ավելի է դուր գալիս: Շուտով կմտածենք գաղափարներից ծնվել անգամ... Բայց բավական է... Չեմ ուզում ես այլևս խոսել «Ընդհատակից»։