Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է


16:40 , 12 մարտ, 2013

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 16.15-ի դրությամբ, մաքրման աշխատանքների արդյունքում բացվել է Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել միայն ձմեռային անվադողերով: