Վրաստանում առաջարկել են կանանց զորակոչել բանակ


13:42 , 7 փետրվար, 2017

RTX1P49LAraratnews.am-ը գրում է.

Վրաստանի բնակչուհի Իրինա Բարբակաձեն երկրի խորհրդարանին առաջարկել է կանանց համար զինվորական ծառայությունը պարտադիր դարձնել. հաղորդում է Эхо Кавказ-ը:

Նախաձեռնությունն արդեն ներկայացվել է խորհրդարան և պաշտոնապես գրանցվել է հունվարի 30-ին։

Բարբակաձեն իր օրինագիծը կազմել է՝ հիմնվելով «Գենդերային հավասարության» օրենքի հիմնական սկզբունքների և դրույթների վրա։ Կինը կարծում է, որ պետք է ձևավորվի «զինծառայողուհի» (ջարիսկալի) հասկացություն, իսկ ժամկետային զինվորական ծառայությունը պետք է պարտադիր լինի  նաև կանանց համար։

Վրաստանում կանանց թույլատրվում է ծառայել բանակում, սակայն ըստ ցանկության: