10:30 , 7 փետրվար, 2017
Tert.am-ը գրում է.
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփն իրեն վարկաբեկելու համար կրկին դատական հայց է ներկայացրել հանրահայտ The Daily Mail պարբերականի դեմ՝ ակնկալելով հրատարակչությունից 150 մլն դոլարի փոխհատուցում ստանալ:
Ինչպես նշում է The Hill-ը, 46-ամյա կինն այժմ հայց է ներկայացրել Նյու Յորքի դատարան, քանի որ ավելի վաղ Մերիլենդի դատարանում ներկայացված հայցը մերժվել էր: