Բաց նամակ իմ անտերուդուս պետությանը...


15:25 , 12 մարտ, 2013

Բարև, պետություն, ինչպե՞ս ես, այսինքն ինչո՞ւ եմ հարցնում, գիտեմ, որ լավ կլինես:
Ձուլվել ես թագավորներին, իշխաններին, դատարկագլուխ հաստավզերին, ամեն օր քեֆ-ուրախության մեջ եք: Է, ինչի՞ պակաս ունեք որ, տեղներդ՝ տաք, փողը՝ լիքը...
Քեֆ արա, Նազար ջան...

Բայց մի տեսակ սիրտս ցավում է, պետություն ջան, մի մեծ բանի պակաս ունես, առանց որի երկար կյանք չես ունենա: Էդ ժողովուրդն է, պետություն ջան, ժողովուրդը կա, էնպես չի, որ չկա, պարզապես ո՛չ ինքն է քոնը, ո՛չ դու՝ նրանը:
Առանց ժողովրդի քեզ կհոշոտեն խելքը գլխին պետությունները, չես էլ հասցնի ասես վայ: Էնպես որ, պետություն ջան, քանի ուշ չի, խելքդ գլուխդ հավաքի: Մանավանդ որ ժողովուրդը աչքիս որոշել է տեր կանգնել քո նման (կներես արտահայտությանս համար) անտերուդուս պետությանը: