19:15 , 7 փետրվար, 2017BlogNews-ը հավաքել է հետաքրքիր և օգտակար հավելվածների ցանկ, որը ձեզ հաստատ պետք կգա:

iOS և Android
Անհավատալի է, սակայն մենք արդեն հնարավորություն ունենք նկարելու մեր հագուտը և այն ներբեռնելու հավելվածի մեջ, որը կգեներացնի լուքեր՝ հաշվի առնելով մեր անձնական ոճը, եղանակը և այն առիթը, որին մենք պատրաստվում ենք ներկա լինել:

iOS և Android
Կարճ ասած՝ Wi-Fi Map Pro-ն մարդկանց մի մեծ համախումբ է, ովքեր կիսվում են Wi-Fi կետերով և գաղտնաբառերով ողջ աշխարհով մեկ:

iOS և Android
Այս խոստումնալից հավելվածը հնարավորություն է տալիս ստանալ ‹‹խորը›› լուսանկարներ: Տեսախցիկը ֆիքսում է պատկերը 4 կետում, որպեսզի հնարավոր լինի ստեղծել իսկական 3D լուսանկար:

iOS և Android
Որքան ավելի է նստում հեռախոսի մարտկոցը, այնքան ավելի կրիտիկական է դառնում դրա սեփականատիրոջ վիճակը: Արտաքին աշխարհի հետ կապի կորստի ռիսկը կարող է նվազեցնել iBattary հավելածը, որը անջատում է ընտրված հավելվածները և ինտերնետը հեռախոսը բլոկի գցելուց հետո: Այսպիսով՝ ձեր հեռախոսը կարող է մի քանի օր բացարձակապես չլիցքավորվել:

iOS և Android
App in the Air-ը չափազանց հարմար հավելված է այն մարդկանց համար, ովքեր հաճախ են ինքնաթիռով ճանապարհորդում: Հավելվածը հիշեցնում է ռեյսերի մասին, զգուշացնում ուշացումների մասին, օգնում է կողմնորոշվել անծանոթ օդանավակայանում, ցույց է տալիս՝ որտեղ կարելի է հաց ուտել, միանալ Wi-Fi-ին և այլն:
