12:25 , 6 փետրվար, 2017
«ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում կնշանակվի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը»,- Aysor.am-ի թղթակցին ասաց ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը:
«Այսօր նոր նախարարը կներկայացվի ԱԻՆ աշխատակազմին»,- նշեց նա:
50-ամյա Դավիթ Տոնոյանը 2010 թ-ից զբաղեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:
Նշենք, որ նախարար Արմեն Երիցյանի մահվանից հետո վարչապետի որոշմամբ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Հայկարամ Մխիթարյանը: