Այդ 7 շրջանը ազատագրել են որպես բուֆերային գոտի, որպեսզի բանակցային սեղանին մեր ձեռքում կոնկրետ հաղթաթուղթ լինի


12:04 , 6 փետրվար, 2017
Քանի որ մինչև հիմա չեն հանդարտվել Լևոն Տեր Պետրոսյանի հանրահայտ ելույթի շուրջ կրքերը, մի գաղտնիք բացեմ թե՛ հակալևոնական մանրապճեղների, թե՛ ՀԱԿ֊ի զոմբիների համար, որոնք ամեն օր իրար կոկորդ են կրծում` մի մասը Բաքու հասնելով, մյուսն էլ արդեն հայաթի բոստանը ազերներին հանձնելով։
Ժողովու՛րդ, այդ 7 շրջանը ազատագրել են որպես բուֆերային գոտի, որպեսզի բանակցային սեղանին մեր ձեռքում կոնկրետ հաղթաթուղթ լինի՝ կոմպրոմիսի գնալու համար։ Այդ 7 շրջանը հանձնվելու է միայն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման և կոնկրետ խաղաղության 100%-անոց երաշխիքների դեպքում, ինչը պրակտիկորեն անհնար է։ Առաջին նախագահն էլ ցանկացած պահի օգտագործում է այդ հաղթաթուղթը` ցույց տալով Եվրոպային և աշխարհին, որ մենք խաղաղության միտում ունենք, պատրաստ ենք բայց... Դե ինքներդ եք տեսնում՝ դեռևս անհնար է դա իրագործել, չնայած որ Ալիևը «պրագմատիկ» մարդ է։ Նույն կերպով վաղը մյուս օր ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանն էլ է բանակցություն վարելու։ Ոչ ոք ամենալավ ցանկության դեպքում չի կարող եվրոպացուն համոզել, որ այդ 7 շրջանները մեր պապական հողերն են, նամանավանդ երբ այդ համոզողների 99%-ը երբեք չի եղել, չի տեսել այդ հողերը։
Ցավում եմ ՀԱԿ֊ի այն զոմբիացած հատվածի համար, որ այդքան սիրելով իրենց կուռքին՝ երբեք չկարողացան վերլուծել հասկանալ նրա խոսքերի ենթատեքստը, չհասկացան նրա դիվանագիտական ճկուն հնարքները և նրա պես երբեք չկարողացան պահել էթիկայի տարրական նորմերը։ Թերևս այսքանը։