09:49 , 6 փետրվար, 2017
Թուրքիայի արևմտյան ափին գրանցվել է 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժի օջախը գտնվել է երկու կիլոմետր խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ թուրքական Այվաջիք քաղաքից 26 կմ, Իզմիրից՝ 156 կմ հեռավորության վրա։
Տեղեկատվության համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չեն գրանցվել: