10 տարօրինակ բաներ, որոնք նորաձև էին 2000-ականներին


20:11 , 5 փետրվար, 2017

2000-ականների ոճը վերհիշելիս մինչ օրս բոլորս էլ զարմանում ենք. այն միաժամանակ և՛ տարօրինակ էր, և՛ համարձակ: Հիշու՞մ եք, թե ինչպես էիք հագնվում 10-15 տարի առաջ:

Առաջարկում ենք վերհիշել 2000-ականների ամենատարօրինակ տենդենցները:

 

Այն ժամանակ մեզ դուր էին գալիս բարակ հոնքերը

 

Ոչ մի երեկույթ չէր անցնում առանց մազերը գոֆրե արած աղջիկների:

 

2000-ականներին համարձակ աղջիկների ամենասիրելի աքսեսուարը տղամարդու երկար փողկապն էր:

 

Իսկ ինչքա՜ն էինք սիրում փորձեր կատարել մազերի գույնի հետ: Նորաձևության ճիչ էին համարվում սպիտակ և վարդագույն շերտեր ունեցող վարսերը:

 

Մենք հաճախ համատեղում էինք անհամատեղելին, օրինակ՝ ջինսերը զգեստի հետ:

 

Եվ միշտ ջինսերը հնարավորինս ներքև էինք իջեցնում:

 

Ամռանը գլուխը արևից պաշտպանում էինք ոչ թե գլխարկով, այլ բանդանայով:

 

Չգիտես ինչու, պաշտում էինք ամռան տապին երկար ու տաք շարֆեր կրել:

 

Լեգինսներ այն ժամանակ կրում էին միայն ամենազարգացածները:

 

Իսկ ահա այս կերպարում ամեն ինչ կատարյալ է. այն 2000-ականների նորաձևության հրաշալի նմուշ է: