Ինձ դեսպան նշանակելու խնդրանքով երբեք չեմ դիմել ՀՀ նախագահին


12:40 , 12 մարտ, 2013
ԿԳ նախարարը պատրաստ է զոհել իր պաշտոնը` հանուն գործադիր իշխանության արդյունավետության բարձրացման
ՀՀ կրթության և գիտության նախարար

Լրատվական միջոցներից մեկն այսօր տեղեկություն էր տարածել, թե ես նշանակվելու եմ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան: 

Մեծ պատիվ եմ համարում Հայաստանի պետությունը արտասահմանում ներկայացնելու առաքելությունը: Իրականում, ինչպես միլիոնավոր իմ հայրենակիցներ, առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Ֆրանսիայի և իր ժողովրդի հանդեպ: 

Դեռ ուսանողական տարիներից պահպանել եմ ջերմ հիշողություններ և անտարբեր չեմ ֆրանսիական մշակույթի նկատմամբ:

Միաժամանակ տեղեկացնեմ, որ, այդուհանդերձ, նման հարցով ես երբեք չեմ դիմել ՀՀ նախագահին, և նման քննարկումներ տեղի չեն ունեցել: