Արմեն Աշոտյանին կնշանակե՞ն Ֆրանսիայում ՀՀ դեսպան


12:28 , 12 մարտ, 2013

eMedia.am, 12.03.2013 | «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կրթության և գիտության ոլորտի կառավարումը, չի բացառվում, այս անգամ վստահեն մեկ այլ ՀՀԿ-ականի։

«Բանն այն է, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին Սերժ Սարգսյանը, հնարավոր է, դեսպան ուղարկի որևէ եվրոպական երկիր։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ այս օրերին Սերժ Սարգսյանը քննարկում է Արմեն Աշոտյանին Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակելու հարցը։ Նկատենք, որ Արմեն Աշոտյանը վերջին հինգ տարվա ընթացքում երեք անգամ դիմել է Սերժ Սարգսյանին՝ խնդրելով իրեն դեսպան նշանակել որևէ երկրում, այդ թվում՝ նույնիսկ ԱՊՀ տարածքում։ Սերժ Սարգսյանն ամեն անգամ մերժել է Արմեն Աշոտյանին»,- գրում է պարբերականը: