Օլանդը կոչ է արել չհանդուրժել Եվրամիության վրա Թրամփի «ճնշումը»


23:42 , 3 փետրվար, 2017
 Օլանդը կոչ է արել չհանդուրժել Եվրամիության վրա Թրամփի «ճնշումը»Yerkir.am-ը գրում է.
 Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել չհանդուրժել Եվրամիության վրա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի «ճնշումը», փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով France-Presse գործակալությանը:

«Չի կարելի հանդուրժել ճնշումն ԱՄՆ-ի նախագահի այն մի շարք հայտարարություներում, թե ինչ Եվրոպա պետք է լինի կամ այլևս չպետք է լինի», - հայտարարել Է Օլանդը Մալթայում ԵՄ-ի 27 երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովից առաջ:

Եվրոպայի զանգվածային լրատվամիջոցներին տված հարցազրույցում Թրամփն ավելի վաղ հիացմունք Է հայտնել Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշման կապակցությամբ, քննադատել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությունը, ՆԱՏՕ-ն համարել է կարևոր, բայց «հնացած» կազմակերպություն և նախանշել Է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հեռանկարները: