20:00 , 3 փետրվար, 2017
Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանին չի հուզում ԱՄՆ-ի սպառնալիքները, հաղորդում է Reuters գործակալությունը։
«Իրանին չի հուզում սպառնալիքները․․․ Մենք երբեք պատերազմ չենք սկսի, բայց պաշտպանության հարցում մենք կարող ենք միայն մեզ ապավինել»,-գրել է Զարիֆը Twitter-ի իր միկրոբլոգում։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել էր, որ Իրանը կրակի հետ է խաղում, և ինքը մտադիր չէ նախկին նախագահ Բարաք Օբամայի նման բարի վերաբերմունք ցուցաբերել։