Լուվրից հանում են արգելափակված զբոսաշրջիկներին
19:20 , 3 փետրվար, 2017
Panorama.am-ը գրում է.
Լուվրի այցելուներին, ովքեր արգելափակվել էին շենքում պարեկային ծառայություն իրականացնող զինծառայողների վրա հարձակումից հետո, սկսում են դուրս հանել թանգարանից: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով France Info-ին:
Ուրբաթ առավոտյան անհայտ անձը «Ալլահ աքբար» գոռալով հարձակվել է Լուվրի շրջակայքը վերահսկող զինվորականների վրա, ովքեր ի պատասխան կրակ են բացել: Հարձակվողը վիրավորում է ստացել և հոսպիտալացվել: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Թեթև վնասվածքներ է ստացել նաև զինծառայողներից մեկը: Ականատեսները պատմել են, որ թանգարանի սրահներում դռները փակ են եղել և աշխատակիցներն այցելուներին կոչ են արել հանգստություն պահպանել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։