19:10 , 3 փետրվար, 2017
Tert.am-ը գրում է.
Համայնք-մասնավոր համագործակցության շրջանակում գարնան ընթացքում Երևանում կտեղադրվի 6-7 նոր հանրային զուգարան։
Դրանք տեղադրվելու են հասարակական այն վայրերում, որտեղ լինում են զբոսաշրջային մեծ կուտակումներ։ Բանակցություններ են ընթանում նաև քաղաքում գտնվող սրճարանների և ռեստորանների սեփականատերերի հետ, որպեսզի նրանք իրենց կառույցների տարածքում գտնվող զուգարանները տրամադրեն նաև զբոսաշրջիկներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։