Արտահանվել են 1 մլն դոլարի արվեստի ստեղծագործություններ


17:27 , 3 փետրվար, 2017

Картинки по запросу արվեստի ստեղծագործություն2016 թվականին ՀՀ-ից արտահանվել են 1 մլն 204.8 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: Ըստ ներկայացված վիճակագրության՝ 2015 թվականի համեմատ գրանցվել է ցուցանիշի աճ՝ ավելի քան 80%-ով:

Նշենք, որ 2015 թվականին Հայաստանից արտահանվել էին 660.3 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: 2014 թվականին ցուցանիշը կազմել էր 1 մլն 617.2 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2013 թվականին՝ 1 մլն 745.6 հազար ԱՄՆ դոլար: