15:54 , 3 փետրվար, 2017
Aysor.am-ը գրում է.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 3-ին Մինսկում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը առաջարկել է քրեական գործ հարուցել «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտի նկատմամբ՝ ռուսական շուկա պարենամթերքի մատակարարումների հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է РИА Новости-ն:
«Ինչ վերաբերում է սննդամթերքին, ես միայն գլխավորը կասեմ: Ճանաչում եք տարաբնույթ դանկվերտների և ուրիշների, մեզ հարկավոր է ուսումնասիրել հարցը և քրեական գործ հարուցել Դանկվերտի նկատմամբ պետությանը վնաս հասցնելու համար», - ասել է Լուկաշենկոն:
Անցած տարվա դեկտեմբերին Բելառուսի նախագահը Դանկվերտին քննադատության էր ենթարկել բելառուսական պարենամթերքի վերաբերյալ բացասաբար արտահայտվելու համար: