Հայտնի ռադիոկայանը Գաբի Գալոյանին առանձին հաղորդում է նվիրել


15:00 , 3 փետրվար, 2017

Պետք է ասեմ, որ հպարտություն ես զգում, երբ քո հայրենակցի մասին օտար երկրում լավ են խոսում, լավ արտահայտվում, գովում, մանավանդ երբ այդ մարդը հայտնի և տաղանդավոր երգչուհի է: Խոսքս Գաբի Գալոյանի մասին է, ով վերջին շրջանում ներկայացնում է բավականին ճաշակով և որակով երգեր:

Կարծում եմ՝ հենց այս կարևոր հանգամանքները հաշվի առնելով էլ Լիբանանյան «Radio orient», որը բավականին հայտնի ռադիոկայան է, անդրադարձել է մեր երգչուհուն, և ինչն է ոգևորող, որ մի ամբողջ հաղորդում նվիրել է նրան: