13:43 , 3 փետրվար, 2017
Aysor.am-ը գրում է.
«Ժառանգություն» կուսակցությունում այսօր վարչության նիստ է հրավիրված։
«Ընտրությունների հետ կապված հարցեր ենք քննարկելու», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Նա ասաց, թե վարչության նիստին մասնակցելու է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը՝ միաժամանակ նշելով, թե բացառվում է, որ այս անգամ ընդհանուր հայտարարի չգան։
«Դե քվեարկություն կլինի, մի որոշում կընդունվի», - ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ևս «Ժառանգությունը» վարչության նիստ էր հրավիրել, սակայն այն հետաձգվել էր՝ ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ միասնական որոշում չունենալու պատճառով։