Ամա՜ն, ամա՜ն, Մուկուչը հայտարարել է, թե նախկինում ոչ ոք այսպիսի քիչ փաստարկված հայց չի ներկայացրել ՍԴ-ին


09:47 , 12 մարտ, 2013

Աման, աման, աման, աման: Մուկուչը հայտարարել է, թե ընդդիմադիր ոչ մի թեկնածու նախկինում այսպիսի քիչ փաստարկված հայց չի ներկայացրել ՍԴ-ին: Նոր իմացավ, որ 2011-ին Աժ-ում «ընդունվեց» այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը նախկին օրենսգրքերի համեմատությամբ ամենաքիչն է թեկնածուներին թույլ տալիս ապացույցներ ստեղծել: Վերահաշվարկի խնդիրն իբրեւ վառ օրինակ, երբ տարատեսակ մուկուչներ թեկնածուին ասում են` եթե ուզում ես 2 տեղամասի պարկ բացվի, պետք է միաժամանակ այդ երկու տեղամասերում եղած լինես ժամը 20:00-ից հետո, երկու տեղն էլ լցոնումը տեսած, արձանագրած ու հատուկ կարծիք գրած լինես: Մուկուչը ձեւացնում է, որ չգիտի, որ Հայաստանում դեռ կլոնավորում չեն անում եւ նույն թեկնածուն չի կարող տարածության երկու կետերում լինել ժամանակի նույն պահին: Բայց ցավոք ընտրությունները կեղծող մուկուչների լիքը կլոններ կան: Էխ, մուկուչ, էխ ....