12:19 , 3 փետրվար, 2017
Armsport.am-ը գրում է.
Հայաստանի հավաքականի և «Անժիի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը հնարավոր է նոր թիմ ունենա:
Ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում ղազախական «Ալտայ» թիմում, հայտնում է «vkontakte»-ում ակումբի պաշտոնական էջը:
28-ամյա խաղացողը Ղազախստանի առաջնությունում խաղալու փորձ ունի. նա Վարդան Մինասյանի գլխավորությամբ հանդես է եկել «Տոբոլում»:
«Ալտայը» նոր է Ղազախստանի առաջնությունում:
Կառլեն Մկրտչյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 2 հանդիպման է մասնակցել: