12:03 , 3 փետրվար, 2017
Araratnews.am-ը գրում է.
Ռումինիայի կառավարության՝ կոռուպցիայի մեղադրանքով դատապարտված քաղաքական գործիչներին համաներում շնորհելու որոշման դեմ զանգվածային բողոքի ցույցերը վերսկսվել են. հաղորդել է Euromag.ru-ն:
Այս անգամ ցուցարարների թիվն ավելի քիչ է, քան նախորդ օրը, երբ բախումներ տեղի ունեցան ոստիկանական ուժերի հետ: Կառավարության շենքի մոտակայքում, որտեղ ավելի վաղ հավաքվածների թիվը հասնում էր շուրջ 100 հազարի, այսօր նրանց թիվը 30 հազար է:
Մի քանի հազար քաղաքացիներ բողոքի ակցիաներ են կազմակերպել նաև երկրի տարբեր քաղաքներում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին հարյուր հազարավոր մարդիկ Ռումինիայի փողոցներ էին դուրս եկել՝ ի նշան բողոքի երկրի կառավարության կողմից օրենսդրության մեջ կատարված մի շարք փոփոխությունների: