Փարիզում հզոր պայթյուն է որոտացել


11:00 , 3 փետրվար, 2017

Փարիզում հզոր պայթյուն է որոտացելAysor.am-ը գրում է.

Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջանի Նուազի լե Գրան թաղամասում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով հինգ մարդ է տուժել, հայտնում է «Интерфакс»-ը` հղում անելով  Le Parisien-ին:

Պայթյունը որոտացել է բնակավայրի առևտրային կետերից մեկում:

Նախնական տվյալով՝ միջադեպը տեղի է ունեցել գազի բալոնի պատճառով: Տուժածների թիվը կարող է աճել: