Ինչու են մաշկի վրա առաջանում կարմիր խալեր և ինչպես ազատվել դրանցից


03:44 , 3 փետրվար, 2017

Դրանք չնկատել անհնար է: Կարմիր գույնի խալերն առաջանում են պարանոցին, կրծքավանդակին, թիկունքին:

Իսկ ի՞նչն է դրանց առաջացման պատճառը: Վտանգավո՞ր են ու պե՞տք է հետևել դրանց վիճակին:

Կարմիր բծերը կամ խալերն ամենևին էլ ցավոտ չեն, սակայն այնքան էլ հաճելի տեսք չունեն, իսկ որ ամենակարևորն է՝ դրանք առաջանում են հանկարծակի:

Գուցե պատճառը սնունդն է կամ գուցե դա ինչ-որ հիվանդության ախտանշա՞ն է:

Եթե հայտնաբերել եք կարմիր խալեր, խուճապի մի մատնվեք, քանի որ ոչ մի լուրջ բան դրանք չեն նշանակում ու հետևաբար, բուժում էլ պետք չէ սկսել:

Բայց եթե մեծ քանակությամբ խալեր են առաջացել կրծքի շրջանում, ապա դիմեք բժշկին:

Մեկ կամ երկու կարմիր խալը ոչինչ չեն նշանակում, սակայն անսպասելի մեծ քանակությամբ կարմիր խալերը առողջական խնդիրներ են մատնանշում:

Ստուգեք դրանց ձևն ու չափսը, գույնը, եթե դրանք կարմիր են, ապա խնդիր չկա, իսկ եթե գնալով ավելի մգանում են, ապա տեղեկացրեք դրա մասին մասնագետին:

Բուժումն ու կանխարգելումը

Փորձագետները վստահեցնում են, որ կարմիր խալերի առաջացումը կանխարգելելու համար ժամանակ առ ժամանակ հարկավոր է մաքրել աղիքներն ու լյարդը:

  

Սովորաբար կարմիր խալերը, մեկ անգամ մարմնի վրա հայտնվելով, այլևս չեն անհետանում:

Եթե դրանք ձեզ շատ են անհանգստացնում, ապա կարող եք բնական միջոցներ կիրառել, օրինակ՝ ամեն օր սոխի հյութով թրջոց անել այնքան ժամանակ, մինչև դրանք կանհետանան:

Մյուս տարբերակը С վիտամինի հաբով թրջոցն է (կրկին կանոնավոր):

Այդուհանդերձ, բոլոր միջոցներից զատ՝ պետք է հետևել սննդին, հնարավորինս զերծ մնալ օրգանիզմում թույների կուտակումից: