Այցելել էի Րաֆֆի Հովհաննիսյանին, որ հորդորեմ դադարեցնել հացադուլը


23:54 , 11 մարտ, 2013

Այսօր այցելել էի Րաֆֆի Հովհաննիսյանին։ Փորձեցի զրուցել, որպեսզի հասկանամ հացադուլի՝ որպես քաղաքական քայլի իմաստը։ Ես ամեն օր կաշխատեմ այցելել և ամեն անգամ չեմ զլանա խնդրել նրան դադարեցնել հացադուլը՝ զուտ մարդկային տեսանկյունից։ Իսկ թե ինչքան՞վ արդյունավետ կլինի Րաֆֆու այս քայլը քաղաքական առումով, ժամանակը ցույց կտա։