Ճանապարհորդությունները և կենդանակերպի նշանները


23:04 , 11 մարտ, 2013

ԽՈՅ
Համարձակ են, չեն վախենում անծանոթ վայրերից, նրանք սիրում են արագություն, էքստրիմ: Խոյերի հետ հաճախ են արկածներ լինում:

ՑՈՒԼ
Ճանապարհորդությունը նրա համար շատ լուրջ գործ է, նախօրոք ամեն ինչ ծրագրում է, ընտրում է հյուրանոցը, ճանապարհները: 

ԵՐԿՎՈՐՅԱԿ
Ցանկացած ճանապարհորդությունից ակնկալում են նոր տպավորություններ, նրանց գերում է էկզոտիկան և ռոմանտիկան, հաճախ անկանխատեսելի են լինում:

ԽԵՑԳԵՏԻՆ
Ճանապարհորդությունը նրանց համար առօրյայից կտրվելու միջոց է, նախընտրում են հանգիստ ուսումնասիրություններ, քարանձավներով քայլել:

ԱՌՅՈՒԾ
Հերոս է, որը գտնվում է ուշադրության կենտրոնում: Նրանք սիրում են տեսարժան վայրեր տեսնել, թատրոններ, շքերթներ և այլ գունավոր իրադարձություններին ներկա լինել: 

ԿՈՒՅՍ
Երբեք չեն ճամփորդում հենց այնպես, միշտ փորձում են օգուտ քաղել, առողջությունը ամրապնդել: Նախօրոք գիտեն՝ ուր են գնում և ինչի համար և ուղղակիորեն տնից դուրս չեն գա:

ԿՇԵՌՔ
Գնում են ճամփորդության, որը կապված է իրենց նախասիրության հետ, նախընտրում են միայնակ չլինել: Իրենց հետաքրքրասիրության պատճառով հաճախ ընկնում են զավեշտալի իրավիճակների մեջ:

ԿԱՐԻՃ
Պրոֆեսիոնալ ճանապարհորդող է: Նա միշտ կգտնի կայանելու համար հարմար վայր: Նա հաճախ է հեռանում տնից, գնում ճանապարհորդության և վերադառնում լրիվ ուրիշ մարդ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ
Նրանք անկանխատեսելի ճանապարհորդողներ են: Նա սիրում է արկածներ, որոնք կապված են սրտակերության և անձնական կյանքի բարելավման հետ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Ճանապահորդության մեջ համատեղում է հաճելին օգտակարի հետ: Սիրում է գնալ ծովի ափ: Նրանք հավանում են լեռներ, քարանձավներ, ճարտարապետական կառույցներ:

ՋՐՀՈՍ
Փառքին հասնելու համար իր ընկերների հետ պատրաստ է թեկուզ աշխարհի ծայրը հասնել: Փողի հետևից չի գնա, բայց Էվերեստի գագաթին դրոշակ դնելու կգնա: Բոլոր ճանապարհորդությունների ժամանակ իրեն բարեկիրթ է պահում:

ՁԿՆԵՐ
Դժվարությամբ են որոշում ճամփորդության գնալ: Նախընտրում են ճամփորդել ամբողջ ընտանիքի հետ:

Նյութի աղբյուրը` այստեղ