22:40 , 11 մարտ, 2013
Այժմ ըսենց ա. կարեւոր բաները անցնում են մեր կողքով, իսկ մենք ինչից ասես չենք խոսում:
Բոլորս անտեսեցինք էդ մարդու այցը: Դե` Սայմոնի: Ֆրեյզեր: ՄԹ: Փոխարտգործնախարար: Մարդը իր մեծ աշխարհը թողել, Մեծ Բրիտանիայից վեր կացել-եկել հասել է էստեղ:
Իսկ մենք շտապում էինք փարոն Վլադիմիրովիչի` Պուտինի մոտ:
Սերժ Սարգսյան-Պուտին հանդիպումից վայրկյաններ առաջ, փաստորեն, Հայաստանը գտնվում էր անգլո-սաքսերի սեւեռուն ուշադրության կենտրոնում:
Դա այն Բրիտանիան է, ի դեպ, որը պատրաստվում է դուրս գալ ԵՄ-ից` վտանգի տակ դնելով ԵՄ-ն ինքնին: Սա իմիջիայլոց:
Միացյալ Թագավորության ներկայացուցիչը Ռուսաստանին մեր տրվելուց ժամեր առաջ մեզ համբերատար բացատրում էր, որ իրենք պատրաստ են լուրջ ներդրումներ անել Հայաստանում, ու թե բրիտանական հայտնի ընկերությունները ժամանեն Հայաստան, ոչ միայն Հայաստանի կշիռը կբարարձանա, այլեւ լիքը նման ընկերություններ կգան այստեղ:
Վերջին օրերի ամեն անցնող վայրկյանն անվերջ հավաստագրում էր, թե էս երկիրն ինչպիսի առաջնահերթություն է ձեռք բերել գլոբալ խաղացողների, աշխարհի կենտրոնների համար:
Սիրտդ սեղմվում է բռունցքաչափ, անպաշտպան երկրիդ համար, որը կրկին հայտնվել է «մուրճին ու սալին» արանքում, մենք էլ ներսում, իրար կոկորդ բռնած, զբաղված ենք ընդամենն իրար րաֆֆիամետ ու սերժամետ անվանելով, քամի անելով, որպեսզի հետո փոթորիկ հնձենք: Ոնց միշտ է եղել մեր էթնոսի դեպքում:
Բայց քանի որ զգացմունքները քաղաքական կատեգորիա չեն, բոլոր դեպքերում, փորձենք հասկանալ` ինչու էր Հայաստանում Սայմոն Ֆրեյզերը:
Որն, ի դեպ, նաեւ ասաց, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը չի խանգարում ԵՄ-ի հետ ինտեգրացիոն գործընթացներին:
Բայց դա ընդամենը նշանակում էր` ավելին պետք չէ խորանալ:
Ասել է` Մաքսային միությանն անդամակցելը մեծ «թիթիզություն» է:
Պուտինից երկնված:
Մի քիչ մտածեք: