Փաստորեն, Ադրբեջանում կարգազանց զինծառայողներին զորացրում են և զինված ուժերում հաշվառումից էլ հանում են


15:10 , 2 փետրվար, 2017

Փաստորեն, Ադրբեջանում կարգազանց զինծառայողներին զորացրում են և զինված ուժերում հաշվառումից էլ հանում են: Հուսեինզադեին էլ այն աստիճան են զորացրել, որ ակամայից հայտնվել է Արցախում:

Հիմար և ղզիկ հակառակորդը հրաժարվում է իր զինվորից, միանգամից զորացրում է, որ պարտավորություն չստանձնի:

Ստացվում է, որ ադրբեջանում բոլոր կարգազանց զինվորներին միանգամից զորացրում են ու հաշվառումից հանում են, այսինքն՝ կարգազանցներին պատժելու լավագույն տարբերակը «դասից հեռացնելն է», այնտեղ «գաուբախտներ», ռազմական ոստիկանություն հասկացողություններ գոյություն չունեն: Հենց կարգազանցության դրսևորում թույլ տվեց, միանգամից զորացրում են:

Սա կլինի նախադեպային, որ բոլոր վաղաժամկետ զորացրվելու ցանկությամբ զինվորները կարող են անցնել հայկական կողմ ու միանգամից կզորացրվեն: Եթե այդպես է, ադրբեջանահպատակ բոլոր այլազգի զինծառայողները այդ հնարքով շուտ կզորացրվեն, կգնան իրենց տուն, հատկապես որ թալիշները, թաթերը, լեզգիներն ու ավարները այնքան էլ մեծ հաճույքով չեն զորակոչվում ադրբեջանական բանակ:

Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ «ազեռբայջանի» պաշտպանական գերատեսչությունում բոլորը արոտի երազանքներով տոգորված մանր եղջերավորներ են:
Այսինքն՝ ստացվում է, որ իրենք զինվորից հրաժարվում են, ադրբեջանցի բնակչության մոտ ցույց են տալիս, որ զինվորը թնդանոթի միս է, ոչ ավելին, ինչպես նաև ծիծաղի առարկա են դառնում միջազգային հանրության առջև... Ինչպես ասում են, «իրենց մուր, իրենց գլուխ»: