15:15 , 2 փետրվար, 2017
Life.panorama.am-ը գրում է.«Նախ պետք է ասեմ, որ ես սիրում եմ յուրաքանչյուր տոն, իսկ սիրո տոները՝ էլ ավելի, որովհետեւ, երբ սեր կա, ուրեմն դրանով ամեն բան ասված է: Միաժամակ, տարվա ընթացքում երբեք չեմ սպասում սիրո տոներին, քանի որ իմ ընտանիքում միշտ էլ տոն է. Բազմիցս եմ ասել, որ հենց մենք պետք է ամեն օրը տոն դարձնենք, քանի որ առանց այն էլ ապրում ենք սեւ ու սպիտակ կյանքում: Կարելի է մեր յուրաքանչյուր օրը, յուրքանչյուր ընթրիքը հաճելի ու հիշարժան դարձնել: Օրինակ՝ ամուսինս արդեն սովոր է մոմերի լույսի ներքո ճաշել, ես երբեք թաքուն չեմ պահում իմ գեղեցիկ սպասքը: Կարող ենք անգամ հարեւաններիս կամ ընկերներիս հետ սուրճ խմել իմ ամենաթանկարժեք ու գեղեցիկ սպասքով: Ճիշտ է՝ ինքս շատ ուտել չեմ սիրում, բայց համեղ ուտել բոլորս ենք սիրում: Ես կողմ եմ գեղեցիկ ուտելուն, ուտեստներ պատրաստելիս՝ էսթետիկ կողմին շատ նշանակություն եմ տալիս, նաեւ միշտ ասում եմ, որ եթե ընտանիքում միասին են ճաշում, ուրեմն այդ ընտանիքը կայուն է: Իմ նման մտածելակերպը ձեւավորվել է դեռ մանկուց, որովեհետւ իմ հայրական ընտանիքում էլ երբեք չենք սպասել հատուկ առիթների, որ գեղեցիկ սպասքով միասին ճաշենք: Հայերը սիրում են այս առումով սպասել ամենակարեւոր առիթներին ու հյուրերին, միշտ ասում են՝ ժամանակը չէ, բայց հավատացեք, ժամանակը հետ չի գալու, այնպես որ, վայելեք»,- նշեց Նառա Դիլանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։