Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ գերության մեջ հայտնված զինվորը կանոնավոր կերպով խախտել է զինվորական կարգապահությունը և զորացրվել


13:02 , 2 փետրվար, 2017

Картинки по запросу տիգրան աբրահամյանԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գերության մեջ հայտնված Էլնուր Հուսեյնզադեն ժամանակին կանոնավոր կերպով խախտել է զինվորական կարգապահությունը և զորացրվել:

Լավ է` չեն ասում՝ ադրբեջանցի դիվերսանտը միացել է Բաքվի խաղաղության պլատֆորմին ու մեկնել Թալիշ:

Կամ Թալիշի ուղղությամբ դիտարկում է անցկացվել, իսկ Հուսեյնզադեն` որպես դիտորդական առաքելության ներկայացուցիչ, ընդգրկված է եղել դիտորդական խմբում: