Մերկելը գաղթականների հարցի իր դիրքորոշման համար մրցանակ է ստացել


05:20 , 2 փետրվար, 2017

Image resultOperativ.am-ը գրում է․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Օյգեն Բոլցի անվան մրցանակ է ստացել գաղթականների հարցի հանդեպ ունեցած դիրքորոշման համար: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Dpa» գործակալությանը:

Անգելա Մերկելի խոսքով՝ ինքը սովոր չէ այդքան շատ բարի խոսքեր լսել իր որոշումների մասին, որոնք ընդունվում են միգրացիոն քաղաքականության ոլորտում:

«Մի քիչ տարօրինակ է, որովհետև սովորաբար ես սովոր եմ ողջ օրը պայքարի մեջ լինել»,- հայտնել է կանցլերը՝ ստանալով մրցանակը: Իր խոսքում քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի քաղաքացիներին և Եվրամիությանը քաղաքացիական տղամարդկության և համերաշխության համար: «Եվրոպան այժմ այսքան ուժեղ է, որովհետև մենք օգնում ենք, որ այն միասնական մնա»,- հայտնել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: