Շավարշ Քոչարյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը
21:18 , 1 փետրվար, 2017
Yerkir.am-ը գրում է.
ՀՀ արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը:
«Կլառնետը հակառակ կողմից փչելով` կստանաս ոչ թե մեղեդի, այլ այն կակոֆոնիան, որը հնչեցրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Քոչարյանը:
Մամեդյարովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում քննադատել էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին` տարին ամփոփող ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարությունների համար: