Հայաստան ներմուծված շաքարի ծավալներն աճել են 82.3 տոկոսով


20:36 , 1 փետրվար, 2017

 Հայաստան 2016 թվականի ընթացքում ներմուծվել է 21.49 մլն դոլար մաքսային արժեքով շաքար: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալներով, ներմուծված շաքարի ընդհանուր ծավալը կազմել է 59 հազար 477 տոննա։

2015 թվականի ցուցանիշների համեմատ ներմուծման ծավալներն աճել են 82.3 տոկոսով, իսկ մաքսային արժեքի աճը կազմել է 55.77 տոկոս: