18:26 , 11 մարտ, 2013Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել է Վարդան Օսկանյանը, ում հետ նախագահի նախկին թեկնածուն զրուցել է ստեղծված իրավիճակի մասին:
Ինչպես գրում է Առավոտ.am-ը, Րաֆֆի Հովհաննիսյանը չի մեկնաբանել զրույցը՝ ասելով. «Եթե պարոն Օսկանյանը ցանկանա մեկնաբանություններ անել զրույցի վերաբերյալ, ես միայն ուրախ կլինեմ, բայց հարգելով զրուցակցիս ցանկությունը՝ մեկնաբանել չեմ կարող»:
Զրույցից հետո Վարդան Օսկանյանը իրավապահ մարմիններին իր վրդովմունքն է հայտնել այն մասին, որ իրենք խոշոր պլանով նկարում էին պատգամավորի դեմքը զրույցի ամբողջ ընթացքում:
Ի պատասխան ոստիկանները նշել են, որ իրենք ունեն այդ իրավունքը:
Տեսանյութն` Առավոտ.am-ի:
Աղբյուրը‵ Asekose.am