Փակ Է Հ-23 միջհամայնքային ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը


18:54 , 1 փետրվար, 2017

Image result for ճանապարհ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ Է Հ-23 միջհամայնքային ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը:

Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Զարինջա, Զովասար, Գառնահովիտ, Աշտարակի տարածաշրջանի, Շիրակի մարզի բոլոր գյուղական և Սյունիքի, Վայոց ձորի մարզերի բոլոր ավտոճանապարհները:

Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-4 ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում, Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր»-Սարավան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի, Արարատի, Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Սևան, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում, Տավուշի մարզում, բացի Դիլիջան քաղաքից, առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:

*** 

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները: