Հայաստանում 2.2 անգամ ավելացել է պլանշետների արտադրությունը


19:10 , 1 փետրվար, 2017
 Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերի ընթացքում արտադրվել է 2 հազար 12 հատ պլանշետ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 2.2 անգամ:
 Հայաստանում արտադրվել է 1 հազար 683 հատ սմարթֆոն։
Միևնույն ժամանակ համակարգիչների արտադրությունը նվազել է 37.7 տոկոսով և կազմել 1 հազար 63: