Aerosmith խմբի մենակատարն իր սուպերքարը վաճառել է 800 հազար դոլարով


18:18 , 1 փետրվար, 2017

 Aerosmith ռոք խմբի մենակատար Սթիվ Թայլերին պատկանող Hennessey Venom GT Spyder սուպերքարը աճուրդով վաճառվել է 800.000 դոլարով: Ժամանակին ռոքերը մեքենան գնել էր 1.1 միլիոն դոլարով:
 2013թ. արտադրված Hennessey Venom GT Spyder-ն ունի 1200 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչ:
 Մեքենայի վաճառքից ստացված գումարն ուղղվելու է Թայլերի Janie’s Fund բարեգործական հիմնադրամին, որն օգնում է սեռական բռնության ենթարկված աղջիկներին: