Հայաստանը կշահի, եթե տարանջատի բիզնեսն ու քաղաքականությունը. Պյոտր Սվիտալսկի
17:30 , 1 փետրվար, 2017
Armtimes.com-ը գրում է.
Եվրամիությունն իր ամբողջական աջակցությունն է ցուցաբերում ՀՀ կառավարությանը՝ պայքարելու կոռուպցիայի դեմ: Այդ համատեքստում սկսված «Կանգնեցնե՛նք կոռուպցիան» տեղեկատվական արշավը նպատակ ունի մեխանիզմներ ներդնել կոռուպցիայի դեմ պայքարում, մանավանդ որ ՀՀ կառավարությունն ինքն էլ շահագրգիռ է այս հարցում: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:
«Ամբողջ արշավի նպատակը հանրության տեղեկացվածությունն է՝ չհանդուրժելու կաշառակերությունը: Դրա համար պատրաստ ենք ներդնել ֆինանսներ եւ անհրաժեշտ այլ ռեսուրսներ: Մենք գտնում ենք, որ կոռուպցիան դեստրուկտիվ եւ քայքայիչ երեւույթ է, որից զերծ չի կարող մնալ կամ ապահովագրված չէ նույնիսկ արեւմտյան որեւէ երկիր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։