1000-ական դրամները կփոխանցվեն հատուկ հաշվեհամարներին. ԿԲ


16:36 , 1 փետրվար, 2017
1000-ական դրամները կփոխանցվեն հատուկ հաշվեհամարներին. ԿԲLife.panorama.am-ը գրում է.
 Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության կողմից «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված դրոշմանիշային վճարների հավաքագրման նպատակով Կենտրոնական գանձապետարանում բացվել է 900005001186 «Դրոշմանիշային վճարներ» հաշվեհամարը:
 ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այսուհետ բոլոր գործատուները և դրոշմանիշային վճար ինքնուրույն կատարող անձինք 1000-ական դրամները պետք է փոխանցեն վերոնշյալ հաշվեհամարին:
 Վճարումների մասին հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել սպասարկող բանկերին, որոնց Կենտրոնական Բանկը 27.01.2017 թ. շրջաբերական նամակով  ծանուցել է Ֆինանսների նախարարության կողմից բացված հաշվեհամարի վերաբերյալ: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։