Հայկական հեռուստաեթերի հաղորդավարուհիները՝ տարիներ առաջ և հիմա


16:00 , 1 փետրվար, 2017

Այս հաղորդավարուհիներին մենք տարիներ շարունակ տեսնում ենք մեր էկրաններին ու գրեթե չենք նկատում, թե ինչպես են նրանք փոխվում արտաքնապես, որովհետև անընդհատ հեռուստադիտողի դիտակետում են: Սակայն երբ նայում ես մասնագիտական ուղու սկզբում նրանց լուսանկարներն ու համեմատում այսօրվա հետ, հասկանում ես, որ տարիները մեր գեղեցկուհիներին, այո՛, փոխել են, ու միանշանակ՝ դեպի լավը: 

Գոհար Գասպարյանը ևս այն հաղորդավարուհիներից է, ում ժամանակը միայն դեպի լավն է փոխել: Այսօր Գոհարը շատ կանացի ու շքեղ տեսք ունի: Սա նշանակում է, որ ժամանակը հօգուտ նրա է աշխատում:

Քրիստինե Մելքոնյանը իր կարիերայի ամենասկզբում բոլորովին այլ կերպար ուներ, մինչև մի օր վերջապես գտավ այն ոճը, որը նրան դարձրեց ինքնատիպ, տարբերվող, հիշվող ու նաև միշտ երիտասարդ: Քրիստինեին այս կերպարում տեսնում ենք արդեն երկար տարիներ ու համոզված ենք, որ դեռ երկար ենք տեսնելու: 

Շահանե Մեժլումյանի կերպարը ևս ժամանակի հետ միայն շտկվել ու կատարելագործվել է: Այսօր Շահանեն շատ կանացի ու գրավիչ է և ապացուցում է, որ բազմազավակ մայրիկ լինելը միայն կրկնապատկել է  նրա գեղեցկությունը:

Շիկահեր ու կապուտաչյա Էռնա Էլիզբարյանը անդավաճան մնաց իր էկրանային կերպարին: Տարիները Էռնային գրեթե չեն փոխել, ու չնայած արդեն 15 տարի է՝ Էռնան էկրանին է, ժամանակը նրա արտաքինի վրա գրեթե չի ազդել:

Լիլի Հովերի կերպարը հիմա շատերի իդեալն է, սակայն հաղորդավարուհին միշտ չէ, որ ճակատագրական շիկահերի կերպարում է եղել: Այսօրվա Լիլին գեղեցկությամբ ու ոճի առումով մի քանի անգամ գերազանցում է այն Լիլիին, ում գիտեինք դեռ 10 տարի առաջ, երբ նա ռադիոհաղորդավարուհի էր:

 

Զարուհի Ռշտունին այնքան էլ երկար ժամանակ չէ, որ հեռուստաեթերում է: 2011-ին մենք նրան առաջին անգամ տեսանք էկրանին, երբ դեռ նոր էր ավարտել համալսարանը: Հիմա Զարուհին շատ ավելի ինքնավստահ ու համարձակ է վարում եթերը, դե իսկ հաղորդավարուհու ոճային փոփոխություններն էլ ակնհայտ են: 

Աննա Կոկչյանը իր կարիերայի սկզբում ավելի հաճախ սեքսուալ ու ազատ աղջկա կերպարով էր հանդես գալիս: Սակայն ժամանակի հետ փոխվեց և՛ Աննայի անունը, և՛ կերպարը, և՛ նրա արտաքինը: Այսօր Ինգրիդ Կոկչյանը շատ ավելի կանացի ու գրավիչ կերպար ունի, քան սրանից 10-15 տարի առաջ:

Մերի Շահինյանը մասնագիտական աճի հետ մեկտեղ նաև կերպարով է հասունացել: Թեթև և ուրախ աղջիկ Մերին այսօր ավելի քան կանացի ու գեղեցիկ է: