Ավտոկայանատեղերի տուրքի չվճարման համար վարչական տույժեր չեն կիրառվի


12:39 , 1 փետրվար, 2017

Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ՝ եղանակային պայմաններով պայմանավորված ավտոկայանատեղերի տուրքի չվճարման վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

Տեղեկացնում ենք, որ մինչև Երևան քաղաքի փողոցներում իրականացվող ձնամաքրման աշխատանքների լիարժեք ավարտը ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի:

Իսկ բավարար ապացույցների բացակայությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արդեն կազմված արձանագրությունների դեպքում հարուցված վարույթները սահմանված կարգով կկարճվեն: